fbpx
Էկո

Ֆիլիպիններում երկու ահեղ երկրաշարժները 21 մարդու կյանք են խլել

Այս շաբաթվա ընթացքում Ֆիլիպիններում տեղի ունեցած երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, 432 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հաղորդում է newsinfo.inquirer.net կայքը:

Տեղեկությունների համաձայն ՝ երկրաշարժների արդյունքում վնասվել են 30 հազար ենթակառուցվածքային միավորներ, որոնց թվում են մոտ 1000 դպրոց, տասնյակ կրոնական և բժշկական հաստատություններ, 20 ճանապարհ և կամուրջ:

6,6 և 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժները տեղի էին ունեցել ֆիլիպինյան Մանդանաո կղզում։ Աղետը վրա է հասել Հոկտեմբերի 29-ին և 31-ին։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ