Սպորտ

ՖԻՄԱ-ն՝ վոլեյբոլի Հայաստանի գավաթակիր

Արմավիր քաղաքում տեղի ունեցած վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը նվաճել է ՖԻՄԱ-ն, որը եզրափակիչում 3:0 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Երրորդ տեղի համար խաղում ԽՄՕՄՄ-ը 3:1 հաշվով ուժեղ է գտնվել ՃՇՀԱՀ-ից: Մրցաշարին մասնակցել է նաև «Գյումրին»:

Մրցաշարի լավագույն վոլեյբոլիստներ են ճանաչվել Վահե Նազարյանը (ԽՄՕՄՄ), Խաչատուր Ասմարյանը (ԲԿՄԱ), Անդրանիկ Մոսոյանը (ԲԿՄԱ), Աշոտ Բալաբեկյանը (ՖԻՄԱ), Ռազմիկ Հակոբյանը (ՖԻՄԱ):

Հաղթող թիմին պարգևատրել է ՀՎՖ նախագահ Հրաչյա Մուրադյանը, իսկ մրցանակակիրներին՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը: ՀՎՖ-ն նաև նվերներ է հանձնել Արմավիր քաղաքի նախկին վոլեյբոլիստներին:

ՖԻՄԱ-ն՝ վոլեյբոլի Հայաստանի գավաթակիր Մրցաշարին մասնակցել են 5 թիմեր: Արմավիր քաղաքում տեղի ունեցած վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը նվաճել է ՖԻՄԱ-ն, որը եզրափակիչում 3:0 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ: Երրորդ տեղի համար խաղում ԽՄՕՄՄ-ը 3:1 հաշվով ուժեղ է գտնվել ՃՇՀԱՀ-ից: Մրցաշարին մասնակցել է նաև «Գյումրին»: Մրցաշարի լավագույն վոլեյբոլիստներ են ճանաչվել Վահե Նազարյանը (ԽՄՕՄՄ), Խաչատուր Ասմարյանը (ԲԿՄԱ), Անդրանիկ Մոսոյանը (ԲԿՄԱ), Աշոտ Բալաբեկյանը (ՖԻՄԱ), Ռազմիկ Հակոբյանը (ՖԻՄԱ): Հաղթող թիմին պարգևատրել է ՀՎՖ նախագահ Հրաչյա Մուրադյանը, իսկ մրցանակակիրներին՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը: ՀՎՖ-ն նաև նվերներ է հանձնել Արմավիր քաղաքի նախկին վոլեյբոլիստներին:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ