fbpx
Սպորտ

FINA-ն ողջունել է ՄՕԿ-ի հայտարարությունը

Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան / FINA / ողջունում է ՄՕԿ –ի հայտարարությունը՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամկետները վերանայելու և այդ հարցում պարզություն մտցնելու համար։ FINA –ի նախագահ , դոկտոր Խուլիո Մագլիոնեն ասել է, որ ամեն ինչ կատարվեց արագ ու պրոֆեսիոնալ մոտեցումով: Դա շատ օգտակար ու կարևոր է մարզական ֆեդերացիաների և ընդհանրապես մարզիկների համար։

Ֆեդերացիան կբանակցի Ճապոնիայում, 2021թ․ նշանակված / հուլիսի 16 –ից օգոստոսի 1 –ը / աշխարհի առաջնության կազմակերպիչների հետ։ Խորհրդակցություններ կանցկացվեն նաև շահագրգիռ կողմերի մասնակցությամբ․ ազգային ֆեդերացիաներ, մարզիկներ, մարզիչներ, հեռուստատեսային գործընկերներ, հովանավորներ։

FINA –ն նաև կոչ է արել ջրային մարզաձևերի մեծ ընտանքին ուշադրությամբ հետևել առողջապահության կազմակերպությունների խորհուրդներին և օգնել կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ