Սեպտեմբերի 13-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը և նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանն օրերս մասնակցել են Մոսկովյան ֆինանսական ամենամյա համաժողովին, որն այս տարի նվիրված է եղել Ռուսաստանի Դաշնության հետագա տարիների տնտեսական զարգացման ռազմավարության քննարկմանը:
«Համաժողովի ընթացքում իշխանության, բիզնեսի, մասնագիտական և փորձագիտական համայնքների ներկայացուցիչները բաց երկխոսության ձևաչափով քննարկել են ֆինանսատնտեսական հատվածի առանցքային հարցերն ու հիմնախնդիրները:
- Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն
- Քաղաքացիական պաշտպանության միջոցառում Ֆինանսների նախարարությունում
Մոսկվա կատարած այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալներ Տիմուր Մաքսիմովի և Ալեքսեյ Լավրովի, ինչպես նաև ՌԴ ֆինանսների նախարարության ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Նազարովի հետ:
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների համագործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման և հարաբերությունների սերտացման շուրջ՝ հիմնված համատեղ օրակարգի ձևակերպման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: