fbpx
Սպորտ
14:45 13/10/2019

Ֆինլանդիայի դեմ այսպես խաղալու դեպքում շանսեր չենք ունենա․ Արամ Հայրապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եթե այսպես խաղանք Ֆինլանդիայի դեմ, շանսեր չենք ունենա։ Այս մասին ասել է Հայաստանի Ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը՝ պատմելով Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրի՝ Լիխտենշտեյնի հետ խաղից իր տպավորությունների մասին:

«Չգիտեմ՝ ինչու այսպես եղավ: Ըստ էության մի հակագրոհ եղավ. ինքներս մեր վիճակը բարդացրինք: Մենք պետք է հաղթեինք, բայց երկրորդ խաղակեսում բաց թողեցինք հաղթանակը:

Այժմ պետք է Ֆինլանդիային հաղթել: Վատ խաղացինք, մեկնաբանություններ չունեմ:

Եթե այսպես խաղանք Ֆինլանդիայի դեմ, շանսեր չենք ունենա»,-ասել է Արամ Հայրապետյանը:

Արամ Հայրապետյան․ Նման կերպ չենք կարող խաղալ Ֆինլանդիայի հետ

Արամ Հայրապետյան․ Նման կերպ չենք կարող խաղալ Ֆինլանդիայի հետ

Geplaatst door Football Plus.am op Zaterdag 12 oktober 2019

Հիշեցնենք, որ Վադուցում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ