fbpx
Սպորտ

Ֆինլանդիայի հետ խաղն ավելի բարդ է լինելու, քան ՝ Լիխտենշտեյնինը. Անդրե Չալըշըր

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը Լիխտենշտեյնի հետ վաղը կայանալիք խաղից առաջ կիսվել է սպավելիքներով:

«Որպես ֆուտբոլիստ՝ կարևոր է, որ մոռանաս տհաճ իրավիճակները (խմբ. խոսքը «Գյոտբորգի» կազմում ստացած 2 կարմիր քարտի մասին է), առաջ շարժվես ու կենտրոնանաս կարևոր խաղերի վրա:

Իհարկե, սրանք ամենակարևոր խաղերն են:

Բարդ խաղ է սպասվում Լիխտենշտեյնի հետ, չպետք է թերագնահատենք մրցակցին, քանի որ գիտենք, թե որքան բարդ է նրանց դեմ խաղալը:

Ֆինլանդիայի հետ խաղն ավելի բարդ է լինելու, քանի որ նրանք երկրորդ տեղում են գտնվում, իսկ մենք պայքարում ենք երկրորդ տեղի համար»,-ասել է Չալըշըրը:

Լիխտենշտեյնի հավաքականն այս ընտրական փուլում 5 պարտություն է կրել՝ 18 գոլ բաց թողնելով, ու խփել է միայն մեկ գնդակ Հունաստանին՝ խաղալով միակ ոչ-ոքին (1:1): Ուժեղ հավաքականների հետ լավ խաղալուց հետո՝ որքանո՞վ դժվար կլինի մեր թիմի համար տրամադրվել ու չթերագնահատել մրցակցին.

«Պետք է շարունակենք աշխատել նույն կերպ: Պետք է մոտիվացված լինել, քանի որ հենց այդ հատկանիշի շնորհիվ ենք հաջողության հասել նախորդ խաղերում»:

Հայ ֆուտբոլիստը խոսել է նաև այն մասին, թե որքանով է իր համար կարևոր ընտանիքի աջակցությունը.

«Շատ հաճելի էր տեսնել Բոսնիայի հետ խաղում ընտանիքիս անդամների ներկայությունը: Հայրս, եղբայրներս բոլորը եկել էին, ընդհանուր առմամբ 10 հոգի Շվեդիայից ժամանել էր այդ խաղին իմ կողքին լինելու համար: Շատ կարևոր է նրանց աջակցությունը: Ֆինլանդիայի հետ խաղում ևս հայրս ու մայրս ներկա կլինեն»,- ասել է Չալըշըրը:

Աղբյուրը՝ armsport.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ