fbpx
Աշխարհ

12:40 7/5/2019

Ֆինլանդիայում կայացել է Սերգեյ Լավրովի և Մայք Պոմպեոյի հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը հանդիպել են Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող «Արկտիկական խորհրդի» շրջանակներում: Կողմերը հանդիպումը գնահատել են դրական և կառուցողական:

Russia Today-ի հաղորդմամբ՝ հանդիպումը տևել է գրեթե մեկ ժամ: Կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների լարված վիճակը, սպառազինություններին առնչվող հարցերը, Հյուսիսային Կորեային վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը:

Ռուսաստանի արտգործնախարարը նաև հայտնել է, որ իր գործընկերներից ոչ ոք վենեսուելական ճգնաժամի կարգավորումը չի տեսնում ռազմական ճանապարհով:

Վերեվ