fbpx
Սպորտ

Ֆինները ծաղրել են Հայաստանի հավաքականին, բայց ՀՖՖ-ի պատասխանը չի ուշացել

Twitter-ում փոքրիկ հումարային բախում է տեղի ունեցել Ֆինլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև։

Ֆինները փորձել էին ծաղրել մերոնց ու իրենց ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-յան էջում հորդորել էին Հայաստանի հավաքականին իր հետ Ֆինլանդիա մեկնելիս տաք հագուստ տանել՝ բաճկոններ և տաբատներ:

ՀՖՖ-ն միանգամից չի պատասխանել այս գրառմանը ու սպասել է հարմար առիթի։ Ու այդ առիթը ստեղծվեց այսօր, երբ ֆինները 4-1 հաշվով պարտվեցին Բոսնիա և Հերցեգովինային։

«Շնորհակալ ենք, որ պատրաստ եք մեզ հյուրընկալելու: Կարծում ենք՝ ցուրտի կարիք առավել շատ դուք ունեք, քանի որ հենց հիմա Սարաևոյում իսկապես շատ շոգ է», – գրել ՀՖՖ-ն:

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ