fbpx
Սպորտ

Ֆիորենտինայի երկրպագուները կոշտ պատասխան են տվել Ռիբերիին

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին Ա Սերիայի 30-րդ տուրի՝ «Պարմայի» հետ խաղից վերադառնալով (2:1), հայտնել էր, որ Ֆլորենցիայում գտնվող իր տունը կողոպուտի է ենթարկվել:

Այնուհետև ֆուտբոլիստը նշել էր, որ իրեն ապահով չի զգում Ֆլորենցիայում և նշել էր, որ հնարավոր է հեռանա «Ֆիորենտինայից»։

Թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին դիմել են «Ֆիորենտինայի» երկրպագուները։

«Սիրելի Ֆրանկ, մենք հասկանում ենք քո սարսափը, բայց մաքրի՛ր բերանդ, նախքան Ֆլորենցիայի մասին խոսելդ: Սա Մեդելյենը չէ, գիտե՞ս: Հարուստ մարդկանց ամեն տեղ էլ թալանում են, բայց, բարեբախտաբար, նրանք կարողանում են իրենց անվտանգության համակարգեր թույլ տալ և մասնավոր թիկնապահներ: Աղքատներին ևս կողոպտում են, բայց մենք կարող ենք դա միայն լուռ ընդունել»,- ասված է «Ֆիորենտինայի» երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:

Մինչ այս հայտնի էր, որ անհայտ անձինք թալանել են 37-ամյա ֆրանսիացու տունը, երբ նա տանը չի եղել։ Մինչ օրս վնասի չափը չի հստակեցվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ