fbpx
Սպորտ

Ֆիորենտինա-Ինտեր խաղի մրցավարը որակազրկվել է

Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպման գլխավոր մրցավար Ռոզարիո Աբիսոն մինչև մարտ հեռացվել է աշխատանքից, նա նաև չի սպասարկի «Ինտերի» բոլոր հանդիպումները մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հայտնում է Corriere della Sera-ն:

Այդ խաղում Աբիսոն 90+6-րդ րոպեին 11-մետրանոց է նշանակել «Ինտերի» դարպասին` Դ՛Աբրոզիոյի` սեփական տուգանայինում իբրև թե ձեռքով խաղի համար:

Չնայած տեսակրկնության դիտմանը` գլխավոր մրցավարը ձեռքով խաղ տեսավ այնտեղ, որտեղ ֆուտբոլիստւ ձեռքն առհասարակ գնդակին չէր դիպչել:

Այդուհանդերձ, երկարատև վեճերից հետո լրացուցիչ ժամանակին ավելացրած 11-րդ րոպեին, երբ հաշիվը 2:3 էր «Ինտերի» օգտին, «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ժորդան Վերետուն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը:

Հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով ու «Ինտերն» այժմ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի ընդամենը 2 միավորով է գերազանցում «Միլանին»:

Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպումից հետո «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան գնացել է մրցավարական սենյակ` բացատրություն ստանալու, ու Գաբրելե Գավան` առաջնության մրցավարների կոորդինատորի փոխարինողը, հաստատել է, որ այդ դրվագում կանոնների խախտում չի եղել:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ