Սյունիքի մարզում կայացավ առաջին դրոնների փառատոնը՝ կազմակերպված «Մտքի Թռիչք» ՀԿ-ի կողմից՝ մարզպետի աշխատակազմի աջակցությամբ։ Փառատոնի ընթացքում մարզի տարբեր քաղաքներից ԱԹՍ օպերատորները մրցեցին անհատական և թիմային անվանակարգերում։ Փառատոնի գլխավոր գործընկերների խոսքով՝ ծրագիրը կլինի ամենամյա։
Այս միջոցառումը կարևորվում է տեխնոլոգիաների զարգացման և մարզի երիտասարդներին նոր հմտություններով զինելու նպատակով։
Քարին Տակ գյուղն ամբողջության ոչնչացրել է Ադրբեջանը։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարեց տվյալների նոր հավաքի մեկնարկի մասին միջազգային իրավական գործընթացների համար՝ արձանագրելով Արցախի բռնազավթված տներում կատարված քանդումներն ու յուրացումները։
Ֆիլմարտադրող Ալիմ Հոսեյնը օգտագործել է AI գործիքներ՝ $300-ով գիտաֆանտաստիկ ֆիլմ ստեղծելու համար՝ ուսումնասիրելով ինքնության և մշակութային ժառանգության թեմաները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հռոմում հանդիպեց ԱՄՆ փոխնախագահ Ջ․Դ․ Վենսի հետ՝ քննարկելու խաղաղության բանակցությունները, պատժամիջոցները և պաշտպանության համագործակցությունը: