fbpx
Երևան

«Ֆիթչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ «Դրական» կանխատեսմամբ

«Ֆիթչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» մակարդակում «Դրական» կանխատեսմամբ:

Երևանի վարկունակությունը, գործակալության գնահատականով, գտնվում է «bbb-» մակարդակում (ներդրումային մակարդակի վերջին աստիճան):
Ըստ «Ֆիթչ»-ի՝ Հայաստանի խոշորագույն քաղաք Երևանը համարվում է երկրի ամենամեծ շուկան՝ ծառայությունների ոլորտի զարգացած մակարդակով և ամենաշատ բնակչությամբ (1.1 մլն մարդ):
«Երևանի բարեկեցության ցուցանիշները դեռևս մնում են համեմատաբար ցածր մակարդակում, ինչն ազդեցություն է թողնում քաղաքի ընդհանուր ֆինանսական պատկերի վրա: Քաղաքը պահպանում է պարտք չունենալու կարգավիճակը, թեպետ հնարավորություն ունի ներգրավելու փոխառություններ ներքին կապիտալի շուկայում՝ որոշակի սահմանափակումներով հանդերձ»,- նշված է «Ֆիթչ»-ի զեկույցում:
Հարկ է նշել, որ աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից հաստատված վարկանիշը միջազգային վարկային կազմակերպությունների և գործարարների համար կարևոր ցուցիչ է, քանի որ ներդրումային շուկան ընտրելիս նման կառույցների հրապարակած ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ և հիմնավոր։
Վերահաստատված վարկանիշի առավել մանրամասն հիմնավորումներին և կանխատեսումներին կարող եք ծանոթանալ «Ֆիթչ Ռեյթինգս» գործակալության պաշտոնական fitchratings.com կայքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ