Հասարակություն

24 ժամով արգելվել է Վլադ ֆիթնես մարզասրահի և Բրոնքս հագուստի սրահի գործունեությունը

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Վլադ ֆիթնես» մարզասրահի և «Բրոնքս» հագուստի սրահի գործունեությունը՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցների նախորդ օրերին իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով եւ պարետի որոշմամբ։

Այս տնտեսավարողների մոտ տեսուչներն արձանագրել էին մեկից ավելի խախտումներ, որոնց չպահպանումը կարող էր նպաստել կորոնավիրուսի տարածմանը։

Պայմանավորված համավարակի լայն տարածմամբ` անվտանգության նորմերը շարունակում են խիստ դիտարկվել։

Դրանց չպահպանումը ենթակա է վարչական պատասխանատվության։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ