Ժամանց

Միս և ոսկոր (Flesh and Bone) հեռուստասերիալը կառուցված է այնպես ինչպես իսկական բալետն է

«Միս և ոսկոր» հեռուստասերիալը պատմում է մի բալետային ընկերության մասին, որտեղ կտրուկ փոփոխություններ են արվում՝ սնանկ վիճակից դուրս գալու համար։ Այս մասին ավելի մանրամասն խոսվում է vulture.com կայքում:

Հեռուստասերիալի դերակատարները իրական բալետի պարողներ են, ինչը ավելի իրական է դարձնում յուրաքանչյուր մանրուք։ Հեռուստասերիալի ժանրը գոթական սարսափն է, մի ժանր, որը ձևավորվել է 18-րդ դարում՝ պատմելու վախի, մահվան և կրքի մասին պատմություններ։ Այն իշխանության և չարաշահման մասին է և որևէ մեկին սիրելու ու պատկանալու տարբերության մասին է։

Գլխավոր հերոսուհին Կլերն է, ով նորեկ է ընկերությունում և չափազանց տաղանդավոր։ Երբ նա սկտում է պարել Debussy-ի Claire de Lune-ի ներքո, բոլորի ապշած հայացքները սևեռված են միայն նրա կողմ։ Բոլորը, նայելով նրան, տարբեր էմոցիաներ են զգում՝ հիացմունքից, երջանկությունից սկսած, վերջացրած նախանձով և ատելությամբ։

Նրա կերպարը հիշեցնում է մի մոլորված, անմեղ և անպաշտպան եղնիկի։ Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ ու հեշտ չէ և բոլոր կերպարներն էլ ունեն գաղտնիքներ և մութ էմոցիաներ։ Յուրաքանչյուր կերպար շատ ավելի բնավորության շերտեր ունի և խորն է, քան կարող ենք պատկերացնել առաջին հայացքից։

Շատ կարևոր է նաև նշել, որ այս բոլոր սերիաների ընթացքում գրեթե բոլոր կերպարները ենթարկվում են մեծ փոփոխությունների՝ հատկապես Կլերը։ Նա իրեն ոչ ակնհայտորեն համեմատում է իր ամենասիրելի գրքի նապաստակի հետ, Մարջերի Ուիլիամսի կողմից գրված «Թավշյա նապաստակ»-ի։ Երկու բառով եթե անդրադառնանք, այն մի խաղալիք նապաստակի մասին է, ով ցանկանում է իրական դառնա իր տիրոջ սիրո շնորհիվ։ Նայելով այդ 8 սերիաները և ծանոթ լինելով «Թավշյա նապաստակ»-ին՝ կարելի է պարզ հասկանալ, որ Կլերը շատ նմանություններ ունի այդ կերպարի հետ։

Հեռուստասերիալը շատ հոգեբանական է, էսթետիկ, հիանալի երաժշտական և պարային լուծումներով։ Այն պահում է լարված դիտման ընթացքում և միառժամանակ ոգեշնչում և սարսափեցնում որոշ տեղերում։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ