Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։
Այս մասին տեղեկացնում են գերմանական ակումբի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Ֆլիկն ու ակումբի ղեկավարությունը դեռևս ապրիլին արդեն համաձայնեցրել էին պայմանագրի երկարաձգումը մինչև 2023 թվականը։
