Սպորտ

Ֆլիկը կմնա Բավարիայի գլխավոր մարզչի պաշտոնում. Ռումենիգե

Հանս-Դիտեր Ֆլիկը պաշտոնապես նշանակվել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ: Ակումբի վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն նշել է, որր նա կմնա գլխավոր մարզչի պաշտոնում առնվազն մինչև Սուրբ Ծնունդ:

«Ուլի Հյոնեսը, Հասան Սալիհամիջիչը և ես նախորդ շաբաթ «Բորուսիայի» հետ խաղից հետո հրապարակավ հայտարարել էինք, որ Հանս Ֆլիկը դեռ մնում է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Եվ քանի որ մենք չենք ուզում, որ հիմա ամեն շաբաթ հարցնեն, թե արդյոք Հանսը որպես մարզիչ մնում է հաջորդ խաղին, ես ձեզ ասում եմ. առայժմ նա մնում է, առնվազն մինչեև Սուրբ Ծնունդ և հնարավոր է, որ դրանից հետո նույնպես», – նշել է նա:

Ռումենիգեն նաև հավելել է, որ Ֆլիկը լավ հարաբերություններ ունի ֆուտբոլիստների հետ և իրենց դուր են գալիս նրա պատկերացումները մարտավարության և մարզումների մասին։

»Մեզ շատ է դուր գալիս, թե ինչպես է նա իրեն պահում։ Ես խոսում եմ լիակատար վստահությամբ, մենք վստահում ենք Հանս Ֆլիկին,» – իր խոսքում ասել է ակումբի վարչության նախագահը:

Ակումբը Twitter-ի պաշտոնական էջում գրառում է կատարել՝ «Մենք վտսահում ենք քեզ» գրությամբ:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ