fbpx
Սպորտ

Ֆլոյդը աղաչում է Խաբիբի հետ մենամարտելու համար․ Նուրմագամեդովի մենեջեր

UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագամեդովի մենեջեր Ալի Աբդելազիզը հայտնել է, որ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը ցանկանում է մենամարտել ռուս մարզիկի հետ։ Այս մասին հայտնում է TMZ լրատվականը։

«Ես ձեզ մեկ բան կասեմ. Ֆլոյդը աղաչում է Խաբիբի հետ մենամարտելու համար:

Նա աղաչում է: Ֆլոյդի մոտ փողերը վերջացել են: Ինձ հետ կապ են հաստատում Խաբիբի և Ֆլոյդի միջև մենամարտի համար: Սակայն մեզ դա չի հետաքրքրում: Ներկա պահին մենք մտածում ենք միայն Դաստին Պորյեի հետ մենամարտի մասին:

Մեր դիվիզիոնում բազմաթիվ մարտիկներ կան: Խաբիբը կարող է մրցել նաև Ժորժ Սեն-Պիերի հետ: Կարծում եմ՝ նա կհանդիպի Նուրմագամեդովի հետ ավելի շուտ քան Տոնի Ֆերգյուսոնը», – ասել է Աբդելազիզը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ