FlyArna ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթներն սկսել մայիսի վերջից-Azat TV
Հասարակություն
15:28 14/01/2022

FlyArna ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթներն սկսել մայիսի վերջից

Հայկական ազգային ավիափոխադրողը՝ FlyArna ընկերությունը, նախատեսում է կանոնավոր չվերթներն սկսել արդեն մայիսի վերջից: Այսօր առցանց կայացել է FlyArna ապրանքանիշի շնորհանդեսը, որի ժամանակ էլ այդ մասին հայտարարել է Air Arabia-ի գլխավոր տնօրեն Ադել Ալ Ալին։

Ըստ Air Arabia-ի գլխավոր տնօրենի՝ թռիչքներն սկսելու են երկու օդանավով, հետո շատ արագ երրորդն է միանալու: Նա հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Մերձավոր Արևելք, ԵՄ երկրներ թռիչքներ իրականացնելու համար:

Բրենդի առաջնային գույները հայկական դրոշի գույներն են: «Ֆլայ Արնա»-ի ապրանքանիշը ներկայացրեց «Էյր Արաբիա»-ի կրեատիվ մենեջեր Սահմար Խուզամին:

«Ոգեշնչված էինք ճամփորդողի գաղափարով, այն մարդու, որը պատրաստ է հետազոտել աշխարհը՝ տեղափոխվելով մեկ կետից մյուս կետը, ուսումնասիրելով: Ոգեշնչված էինք նաև «A» տառով, որովհետև լատինատառ A-ով է նաև Հայաստանի անունը: Մենք փորձեցինք այս երկուսը համադրել, այսինքն՝ A տառը և քայլելը խորհրդանշող պատկերները, նաև տեղադրվել են Հայաստանի դրոշի գույները»,- ասել է Սահմար Խուզամին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ