fbpx
Հասարակություն

Flyone Armenia-ն մեկնարկել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը

Flyone Armenia ավիաընկերությունը մայիսի 1-ից մեկնարկել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը: Այս մասին հայտնել է ավիաընկերության Facebook-ի էջը։

«Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայան։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին»,- ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ հունիսից նախատեսվում է ավելացնել չվերթերի քանակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ