Սպորտ

Լիարժեք պատրաստ չեն Մխիթարյանն ու Պեդրոն. Ֆոնսեկան Ռոմայի առաջիկա խաղի մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտնել է, որ Իտալիայի առաջնության 19-րդ տուրից առաջ «Ռոման» ունի կադրային խնդիրներ:

«Ռոման» կմրցի «Սպեցիայի» հետ, որին պարտվել էր Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։

«Ես մշտապես զգում եմ աջակցություն ակումբի նախագահի կողմից և չեմ անհանգստանում իմ աշխատանքի համար՝ կախված առաջիկա հանդիպման արդյունքից»։

Ֆոնսեկան նշել է, որ իրեն անհանգստացնում են կադրային խնդիրները:

«Ջեկոն վնասվածք է ստացել և չի խաղա «Սպեցիայի» դեմ։ Լիարժեք պատրաստ չեն նաև Մխիթարյանն ու Պեդրոն։ Նրանց մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը։ Պեդրոն գործնականում շանս չունի։

Սպասվում է բարդ հանդիպում։ «Սպեցիան արդեն ապացուցել է իր ուժը, սակայն մենք չենք խոսում ռեւանշի մասին։ Սա այլ մրցաշար է, այլ խնդիրներ»,-ասել է Ֆոնսեկան:

Այս մասին տեղեկանում ենք  «Ռոմայի» կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ