Ճնշումը մեծ է։ Այս մասին ասել է «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգը՝ խոսելով ժամանակակից ֆուտբոլի գլխավոր խնդրի մասին։
«Փողերն անեծք են: Ֆուտբոլը հիմա պարզապես բիզնես է, իսկ ֆուտբոլիստները՝ թվեր: Եթե ձեր դեմքը չի համապատասխանում, ձեզ փոխում են, վերջ: Այլևս հավատարմություն չկա, և դա ցավալի է»,-նշել է նա։
Բոատենգը ասել է, որ անհրաժեշտ է հարցում անցկացնել՝ իմանալու համար, թե քանի ֆուտբոլիստ է հաճույքով գնում մարզման և որքան է ուրախանում:
«Ակնհայտ է՝ ֆուտբոլն աշխատանք է պրոֆեսիոնալների համար, բայց այն այնքան լավ է վարձատրվում, որ սթրեսի աղբյուր է դարձել:
Ճնշումը մեծ է, այդ իսկ պատճառով հեշտ է բախվել այնպիսի խնդրի, ինչպիսին դեպրեսիան է: Լինում են պահեր, երբ ես ուրախ եմ, լինում է՝ ոչ: Առաջ ես միշտ էի ուրախ: Զայրանում եմ, երբ տեսնում եմ տղաների, ովքեր տաղանդ չեն դրսևորում»,-ասել է նա։ Այս մասին հաղորդում է Bild am Sonntag-ը:
