«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլային անվանել է ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչ։
«Գվարդիոլան հանճար է։ Ինձ և շատերի համար նա ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիչն է։ Գվարդիոլան ամեն ինչ ունի:
Նա փայլուն մարզիչ էր մի խումբ շատ լավ խաղացողների հետ, ամեն ինչ համընկավ ու դրա համար էլ եղավ այն, ինչ եղավ։
Կարծում եմ՝ Գվարդիոլան օգնել է մեզանից շատերին մեր կարիերայում։ Նա ամեն օր ապացուցում է, որ լավագույնն է»,- Պիկեի խոսքերն է մեջբերում ESPN-ը: