fbpx
Սպորտ
16:35 30/09/2019

Ֆուտբոլիստի համար ես ծեր եմ, սակայն ինձ երիտասարդ եմ զգում խաղադաշտում. Ռիբերի

Իտալիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Միլան»-ի հետ խաղից հետո խոսել է իր թիմի տարած հաղթանակի մասին է խոսել իտալական «Ֆիորենտինա»-ի ֆրանսիացի հարձակվող Ֆրանկ Ռիբերին:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա նպաստել իմ թիմի հաղթանակին: Այո, ֆուտբոլիստի համար ես ծեր եմ, սակայն ինձ երիտասարդ եմ զգում խաղադաշտում: Ցանկանում եմ հնարավորինս երկար բարձր մակարդակի խաղ ցուցադրել և օգնել իմ թիմին հաղթանակներ տանել:

«Միլան»-ի դեմ խաղը պարզապես հրաշալի էր: «Սան Սիրո» մարզադաշտում խաղալը յուրահատուկ զգացողություններ պարգևեց»,- ասել է Ռիբերին:

Հիշեցնենք, որ «Ֆիորենտինա»-ն հաղթել է «Միլան»-ին 3:1 հաշվով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ