fbpx
Սպորտ

ՄՅՈՒ-ն հետաքրքված է մեքսիկացի ֆուտբոլիստի ծառայություններով

«Նապոլիի» հարձակվող Իրվին Լոզանոն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում: Այս մասին հայտնում են երկու իտալացի լրագրողներ՝ Ջանլուկա Դի Մարցիոն և Նիկոլո Սկիրան։

Դի Մարցիոն նշում է, որ Լոզանոն նեապոլիտանացիների մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է, ուստի մանկունիանցիները պետք է մեծ տրանսֆերային առաջարկ անեն 27-ամյա մեքսիկացուն ձեռք բերելու համար:

Իր հերթին, Սկիրան հայտնում է, որ «Լայպցիգը» ևս հավակնում է Լոզանոյի տրանսֆերին այս ամառ:

Լոզանոն «Նապոլիին» միացել է ՊՍՎ-ից 2019 թվականի ամռանը։ 2021/22 մրցաշրջանում հարձակվողն իտալական թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ