«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը ՝ Դոլորես Աևիրոն, խոսել է որդու նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը չստանալու մասին:
«Ֆուտբոլում մաֆիան է գործում, սա ամենաբնորոշ բառն է։ Եթե փորձենք հասկանալ կատարվածը, կհասկանանք, որ տեղի ունեցածը մաֆիա է:
Եթե նա անգլիացի կամ իսպանացի լիներ, նրանք այդպես չէին անի: Բայց նա պորտուգալացի է ՝ Մադեյրայից:
Չգիտեմ, արդյոք նա կստանա «Ոսկե գնդակը», բայց համոզված եմ, որ նա արժանի է դրան: Եթե նայենք նրա մեկ տարում կատարած աշխատանքը, կհասկանանք, որ նա վստահաբար արժանի է»,- ասել է Ռոնալդուի մայրը: