fbpx
Սպորտ

Ադամյանը Քյոլնի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տեղափոխվեց «Քյոլն»։

Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի կազմում է 3,5 մլն եվրո։

«Քյոլնի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը թունիսցի հենակետային կիսապաշտպան Էլիս Շկիրին է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 13 մլն եվրո։ Նշենք, որ թիմի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 91,73 մլն եվրո։

Ինչպես հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը՝ Ադամյանը 4 տարվա պայմանագիր է կնքել։ Նոր թիմում Սարգիսը կխաղա 23 համարի մարզաշապիկով։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ