Հասարակություն
17:30 12/10/2019

Forbes պարբերականը Հայաստանի մասին հոդված է հրապարակել

Forbes պարբերականը Հայաստանի մասին ծավալուն հոդված է պատրաստել, որտեղ անդրադարձել է կատարվել Հայաստանում գործող հյուրանոցներին, մթերքին և տեսարժան վայրերին:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Սևանա լիճ գնալով արդեն իսկ կարելի է հասկանալ այն գեղեցկությունը, որը Հայաստանը առաջարկում է զբոսաշրջիկներին:

Հեղինակը նաև պատմում է հյուրատներց՝ անտարբեր չանցնելով, իհարկե,  հայերի հյուրասիրության ու տնական օղու հանդեպ: Լրագրողը նշում է, որ այդ հյուրատներում զբոսաշրջիկը կարող է իրեն զգալ հայկական իրականության մի մաս և պատկերացնել, թե ինչպիսին է հայերի առօրյան:

Խոսելով սննդի մասին` պարբերականը նշում է, որ հայկական խոհանոցը աշխարհի ամենահամեղներից մեկն է՝ լավաշ, պանիրներ, տնական տոլմա, թարմ բանջարեղեն:

Հեղինակը հոդվածը եզրափակում է զբոսաշրջիկներին խորհուրդ տալով իրենց հետ վերցնել հարմար կոշիկներ, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է և ամեն անկյունում իրենց կարող են եղանակային անակնկալներ սպասել, հատկապես աշնանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ Forbes.com

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ