fbpx
Հասարակություն

Ford Mustang-ը մխրճվել է «Ռոյալ Արմենիա» հյուրանոցային համալիրի տարածք

Երեկ՝ ապրիլի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում, Ford Mustang մակնիշի 36 TC 158 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Բագրևանդ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել «Ռոյալ Արմենիա» հյուրանոցային համալիր տարածք՝ կոտրելով դուռն ու ապակիները:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ