fbpx
Սպորտ

Ֆորլանը խոսել է Գրիզմանի տեղափոխությունը հետաձգելու մասին

Մադրիդցիների հարձակվող Անտուան Գրիզմանի հետ կապված իրավիճակը մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը:

Ֆրանսիացին դեռ մայիսի կեսերին էր պաշտոնապես հայտարարել ակումբից հեռանալու մասին, սակայն դեռ ոչ մի տեղ չի տեղափոխվել։

««Աթլետիկոյի» յուրաքանչյուր երկրպագու կարող է իրավիճակը յուրովի մեկնաբանել, սակայն ոչ ոք չի կարող կասկածել Անտուանի ֆուտբոլային որակների հարցում։ Եթե նա ուզում է հեռանալ, սակայն չստացվի հեռանալ, ապա անհարմար իրավիճակ կառաջանա բոլորի համար։ Այնուամենայնիվ, Անտուանը մնում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը»,- ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ Գրիզմանը ավարտված մրցաշրջանում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ