fbpx
Աշխարհ

Ֆրանսիայից Ուկրաինա կուղարկի արևային մարտկոցների 100 հավաքածու

Coopdead ՀԿ-ն հայտարարել է, որ մինչև հաջորդ ամիս Ֆրանսիայից Ուկրաինա կուղարկի արևային մարտկոցների 100 հավաքածու՝ օգնելու ուկրաինացիներին հոսանքազրկման դեմ պայքարում: Այս մասին հայտնում է France Bleu-ն։

«Հավաքածուն գալիս է պլաստիկ տուփի տեսքով՝ արևային մարտկոցով հեռախոսների, համակարգիչների, տպիչների կամ ինտերնետ հասանելիության համար», – ասել է կազմակերպության նախագահ Անտոնին Ակվարոնեն: Կազմակերպությունը նշել է, որ մարտկոցների առաջին խմբաքանակը կնվիրաբերվի դպրոցներին և հիվանդանոցներին։

Նշվում է, որ այս պահին կազմակերպությունը ֆինանսավորում է փնտրում՝ նման մեկ հավաքածուն արժե 3500 եվրո։

Դեկտեմբերի 7-ին Kyiv Electric Networks-ը կրկին հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի վթարային անջատումների մասին։ «Կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների վրա ռուսական հերթական զանգվածային հարձակման պատճառով այժմ կիրառվում են վթարային անջատումներ։ Կայունացման անջատման ժամանակացույցերը դեռ ուժի մեջ չեն»,- ասել են ընկերությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ