Օգոստոսի 14-ին ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում քաղաքացիները բողոքի ակցիա են իրականցնում սանիտարական անցաթուղթ ունենալու իշխանությունների որոշման դեմ: Նշվում է, որ նախատեսված հերթական բողոքի ակցիային ամենաքիչը 1600 ոստիկան կհետևի կարգ ու կանոնին:
Մայրաքաղաքում պլանավորված է 3 խոշոր ակցիա: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում նախատեսված է 200 ակցիա, որին կարող է մասնակցել մինչև 250 հազար մարդ:
Սանիտարական անցաթղթի, ինչպես նաև պարտադիր պատվաստումների դեմ առաջին բողոքի ակցիան անցկացվել է հուլիսի 17-ին, որին մասնակցել է 114 հազար մարդ ամբողջ Ֆրանսիայում: Ամեն շաբաթ անցկացվող ակցիային մասնակիցների թիվն ավելանում է: Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով օգոստոսի 7-ին ցույցին մասնակցել է 237 հազար մարդ:
Օգոստոսի 9-ից Ֆրանսիայում պարտադիր է դարձել ը: Դա ունենալու պարագայում միայն քաղաքացին կարող է ճանապարհորդել օդանավերով, գնացքներով, ինչպես նաև այցելել ռեստորան, խոշոր առևտրի կենտրոն, կինոթատրոն, համերգասրահ և այլ հանրային վայրեր: