Ֆրանսիան հայտարարում է իր աջակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնը Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա ընդգծել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի բարգավաճման վրա։

