fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում Ամանորին հրկիզվել է 861 ավտոմեքենա

Ֆրանսիայում Ամանորի գիշերը խուլիգանները հրկիզել են 861 ավտոմեքենա, ինչը 41 տոկոսով պակաս է, քան անցած տարի՝ 1457 դեպք:

Նշվում է, որ հրկիզված մեքենաների մասին թվերը ներկայացված չեն եղել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության մամլո հաղորդագրության մեջ, որը ներկայացնում էր ամանորյա գիշերը տեղի ունեցած միջադեպերը:

Դա պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը նահանգապետերին նամակ է ուղարկել՝ պահանջելով չհաղորդել այդ տվյալները տեղական մակարդակում, որպեսզի հնարավոր լինի խուսափել մրցակցության ցանկացած դրսևորումներից:

Այս մասին տեղեկանում ենք Europe 1-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ