fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Կայացել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի և ԱՄՆ պետաքրտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը: Արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակին, գնահատել հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող ջանքերն ու ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը, տեղեկացնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ֆրանսիան և ԱՄՆ-ն անընդունելի են համարում Լեռնային Ղարաբաղի ներկա շրջափակման պատճառով հումանիտար հետևանքները բնակչության համար և վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ շփումների միջոցով համատեղում են իրենց ջանքերն այդ իրավիճակին վերջ դնելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ