Նախորդ գիշեր տեղի ժամանակով 18:38-ին (Մոսկվայի ժամանակով 19:38-ին) Ֆրանսիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն մեկ մարդ տուժել է, բազմաթիվ շենքեր լրջորեն վնասվել են:
Այս մասին ասված է Դոս-Սևրի պրեֆեկտուրայի տարածած հայտարարության մեջ։
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել թեթև վնասվածքներ ստացած տղամարդուն։ Տեղի եկեղեցու տարածքը անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանազատվել է:
Որոշ համայնքներում շենքերի զգալի վնասներ են գրանցվել։ Ծովափնյա Շարանտի արեւմտյան դեպարտամենտի Կուրսոն քաղաքում եկեղեցին զգալիորեն վնասվել է։
Լա Լեն կոմունայում զգալիորեն վնասվել է եկեղեցու աշտարակը, պատերի ճաքերի պատճառով տասնյակ տներ ճանաչվել են բնակության համար վտանգավոր:
Գրանցված երկրաշարժն ունեցել է 5.3 մագնիտուդ ուժգնություն: Այնուհետև տարածքում 3.1 և 4.4 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են գրանցվել։ Ֆրանսիայի մայրցամաքում 5 մագնիտուդից բարձր երկրաշարժ վերջին անգամ տեղի է ունեցել 2019 թվականին, իսկ այս շրջանում՝ 1972 թվականին։
