fbpx
Աշխարհ

Ֆրանսիան Ուկրաինայի զինված ուժերը կհամալրվի տանկերով և զրահատեխնիկայով

Ֆրանսիան մոտակա շաբաթների ընթացքում կպատրաստի մի քանի ուկրաինական գումարտակներ և կհամալրի դրանք տասնյակ զրահատեխնիկայով և անիվավոր AMX-10RC տանկերով։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Ելիսեյան պալատը։

Նշվում է, որ քաղաքական գործիչները անհրաժեշտ են համարում մեծացնել կոլեկտիվ ճնշումը Մոսկվայի վրա՝ հետագա պատժամիջոցների սահմանափակումների միջոցով, «որպեսզի թուլացնեն Ռուսաստանի ապօրինի ագրեսիվ պատերազմը շարունակելու կարողությունը»։

Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիան մտադիր է կենտրոնանալ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարողություններին աջակցելու վրա՝ «իր բնակչությանը ռուսական հարվածներից պաշտպանելու համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ