Արցախ

Ֆրանսիայի բուտիկներից մեկում 17-րդ դարի կտավ է հայտնաբերվել

Ֆրանսիայի բուտիկներից մեկի վերանորոգման աշխատանքների ժամանակ այստեղից 17-րդ դարի կտավ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Հաղորդվում է, որ հսկայական յուղաներկ կտավը փակցված է եղել կառույցի պատին: Այն պատկանել է ֆլամանդացի Առնո դե Վուեսի վրձնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ գեղանկարիչն այդ ժամանակ եղել է Լյուդովիկոս 14-րդի պալատական նկարիչը: Նա պատկերել է նաև ֆրանսիացի մարկիզին ու նրա հարազատներին Երուսաղեմ ուխտագնացության գնալիս:

Գտածոն ունի մեծ արժեք ոչ միայն իր երեքդարյա պատմության, այլև իր չափերի ու յուրահատուկ տեխնիկայի շնորհիվ, ինչն անսովոր է այդ ժամանակաշրջանի համար: Ծրագրվում է կտավը վերանորոգել մայիսին:

Հաղորդում է shantnews.am-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ