fbpx
Սպորտ
16:10 14/02/2020

Ֆրանգուլյանն ու Մխեյանը չեն շարունակի պայքարը․ ըմբշամարտի ԵԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հռոմում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մրցում են 65 կգ քաշային ազատ ոճայինները։

1/8  եզրափակիչում Վոլոդյա Ֆրանգուլյանը չի կարողացել հաղթանակ տանել՝ 1:4 հաշվով զիջելով Լեհաստանի ներկայացուցիչ Կշիշտոֆ Բիենկովսկիին:

Ֆրանգուլյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով առավելության է հասել Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Հաբատին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը պարտվել է հենց մեկնարկում. որակավորման փուլում մեր ըմբիշը 8:15 հաշվով զիջել է Ադրբեջանի ներկայացուցիչ Աղահուսեյին Մուստաֆայևին:

Այսօր պայքարի դուրս կգան նաև Միհրան Ջաբուրյանը (57կգ), Արման Ավագյանը (79կգ) և Սարգիս Հովսեփյանը (97կգ):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ