fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ նոր միջոցներ կձեռնարկի

The Guardian պարբերականի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի՝ Covid-19-ի գիտական հանձնաժողովը հայտարարել է, որ կառավարությունը դժվար որոշումներ պետք է ընդունի կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով։

Սեպտեմբերի 9-ի դրությամբ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 8557 դեպք։ 24 ժամվա ընթացքում հոսպիտալացումների թիվն ավելացել է 386-ով, իսկ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժվողների թիվը՝ 71-ով։

Սեպտեմբերի 11-ին Ֆրանսիայի կառավարությունը հայտարարելու է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցառումների մասին։ Ֆրանսիայի նախագահը և վարչապետը հայտնել են, որ համընդհանուր լոքդաունը սոցիալական և տնտեսական աղետ կլինի Ֆրանսիայի համար, և երկրում խիստ միջոցառումներ կձեռնարկվեն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ