fbpx
Առողջապահություն

COVID-19-ի դեմ պատվաստումը Ֆրանսիայում արդյունավետության բարձր աստիճան Է արձանագրել

COVID-19-ի դեմ պատվաստումը Ֆրանսիայում արդյունավետության բարձր աստիճան Է արձանագրել պատվաստված անձանց մոտ կորոնավիրուսով վարակման դեպքում հոսպիտալացման և մահերի կանխման առումով: Այդ մասին հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Epi-Phare բժշկական խմբի հետազոտությունը, որն աշխատել Է Ֆրանսիայի կառավարության հետ:

Ըստ ուսումնասիրողների՝  պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն ստանալուց 14 օր անց պատվաստվողներին 90 տոկոսով ավելի քիչ Է սպառնում կորոնավիրուսով վարակվելու դեպքում հիվանդանոցում հայտնվելու կամ մահանալու ռիսկը: Դրա հետ մեկտեղ զգալի պաշտպանական արդյունք Է դիտվում նաև դելտա շտամով ախտահարվելու դեպքում՝ 75 և ավելի բարձր տարիքի անձանց համար 84 տոկոս, իսկ 50-75 տարեկան մարդկանց համար՝ 92 տոկոս:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ