fbpx
Արցախ

Ֆրանսիացի հայտնի խոհարարներն Արցախում վարպետաց դասեր կանցկացնեն

Ընթացիկ տարվա օգոստոսի 4-10-ը Ֆրանսիայի խոհարարական արվեստի հանրահայտ ներկայացուցիչների կողմից Արցախում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի տնօրեն Նելլի Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այն արցախցիները, ովքեր հետաքրքրված են խոհարարական արվեստով, ֆրանսիահայ խոհարարներ Ալեն Ալեքսանյանի և Ժեռար Եսայանի հետ կբացահայտեն արցախյան բնության բարիքները:

«Դասընթացների առաջին փուլը կկազմակերպվի օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին և 10-ին, իսկ երկրորդ փուլը՝ օգոստոսի 8-ին և 9-ին: Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու մաստեր կլասի և շեֆ խոհարարների օգնությամբ կատարելու մթերքների ճիշտ ընտրություն և, իհարկե, պատրաստելու տարատեսակ կերակրատեսակներ», – նշել է Ն. Ավանեսյանը:

Աղբյուրի զրուցակիցը տեղեկացրել է, որ մասնակցության համար նախապես պետք է գրանցվել՝ ուղարկելով հայտ guerguerian.gerard@gmail.com էլեկտրոնային հասցեին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ