fbpx
Մշակույթ

Ֆրանսիացի երեխաները Ազնավուրի և Հայաստանի պատվին կատարել են Pour Toi Arménie-ն՝ նոր տարբերակով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիական 5 (Gipsy Five) մանկական խումբը կատարել է Շառլ Ազնավուրի Pour Toi Arménie («Քեզ համար, Հայաստան») երգը՝ փոփոխված տարբերակով։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկը: Երգի պրեմիերան կայացել է հուլիսի 5–ին։

Երեխաներն այդպես են որոշել հարգել մեծ շանսոնյեի հիշատակը, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել նրա պատմական հայրենիքին։

Նշվում է, որ երգի վաճառքից ստացված շահույթի մի մասը կփոխանցվի Ազնավուրի հիմնադրամին։ Նաև քննարկումներ են ընթանում հեղինակային իրավունքի տերերի հետ, այդ թվում` շանսոնյեի որդի Նիկոլյա Ազնավուրի, որպեսզի ձայնագրեն Comme ils disent ալբոմը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ