fbpx
Քաղաքականություն

Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Ֆրանսիան 2020թ. մարտի 5-ին հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Ֆրանսիայի Սենատը վավերացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 18-ին:

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդեն վավերացրել է 22 պետություն՝ Ֆրանսիան, Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը, Հայաստանի Հանրապետությունը, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները:

https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156600436477434

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ