Ֆրանսիան Իտալիային մեղադրել է հիստերիայի մեջ միգրացիայի հարցի պատճառով: Այս մասին հաղորդում է AP-ը:
Անցած տարի Փարիզն ու Հռոմը բազմիցս բախվել են այս հարցով: Իտալիայի կառավարությունը փորձում է խանգարել բարեգործական փրկարարական նավերին, որոնք ներգաղթյալներին Իտալիա են տեղափոխում:
«Կարծում եմ՝ Իտալիայի կառավարությունը չի կարողացել լուծել այդ խնդիրը: Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինիի պահվածքն անընդունելի է: Դա ցավալի և բարդ հարց է»,- ասել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Սիբետ Նդիայը ֆրանսիական BFM հեռուստաալիքին:
Սալվինին, որը ղեկավարում է Իտալիայի ամենախոշոր «Լիգա» կուսակցությունը, պատասխանել է իր դեմ ուղղված քննադատությանը՝ ասելով․
«Միգրացիայի հարցով իմ պահվածքն անընդունելի՞ է: Ֆրանսիայի կառավարությունը պետք է դադարեցնի վիրավորանքներն ու բացի ներգաղթյալների համար իր նավահանգիստները: Իտալացիներն արդեն բավարար չափով ներգաղթյալների են ընդունել և մեծ գումարներ են ծախսել: Հաջորդ նավը պետք է Մարսել ուղևորվի»:
Սալվինիի վերջին գործողությունները հանգեցրել են նրան, որ Հոլանդիայի դրոշով նավը մոտ 41 աֆրիկացի է տեղափոխել Իտալիա:
Փետրվարին Ֆրանսիան հետ էր կանչել Հռոմից իր դեսպանին: Նշենք, որ Սալվինին շարունակ քննադատում է Ֆրանսիայի իշխանություններին ու անձամբ նախագահ Մակրոնին՝ ներգաղթյալների հարցում, իր համոզմամբ, ծայրահեղ ազատական քաղաքականության համար:
