Ֆրանսիան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ

Հրապարակող՝

le drian

Ամենադիտվածներ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել ՝ իրականական բալիստիկ հրթիռների շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում: Հայտնում է «Ռիա Նովոստի»-ն մեջբերելով «Reuters» գործակալությունը:

«Մենք շատ դժվարին երկխոսություն ենք սկսել։
Եթե դա դրական արդյունքի չհանգեցնի, մենք պատրաստ ենք կոշտ պատժամիջոցներ կիրառել, եւ նրանք դա գիտեն»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը դատապարտել էր Իրանի կողմից կրող հրթիռով արբանյակի արձակումը, ընդգծելով, որ նման գործողությունները չեն համապատասխանում ՄԱԿ-ի «Անվտանգության խորհրդի բանաձեւին»: Բացի այդ, Փարիզը կոչ է արել Իրանին՝ չիրականացնել բալիստիկ հրթիռների նոր արձակումներ, որոնք կարող են միջուկային զենք կրել։

Ամենաթարմ