fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի ԱԺ-ն հավանություն Է տվել Գերմանիայի հետ համատեղ խորհրդարանական վեհաժողովի ստեղծմանը

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) հավանություն Է տվել Գերմանիայի հետ համատեղ խորհրդարանական վեհաժողովի ստեղծմանը, որը կոչված Է բարելավել համագործակցությունը երկու երկրների միջև, այդ թվում՝ միջազգային հարցերի շուրջ: Ազգային ժողովի կայքում զետեղված հեռարձակման համաձայն, այդ որոշումը պաշտպանել Է պատգամավորների ճնշող մեծամասնությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօրվա բանաձևը նոր փուլ Է ներկայացնում ԳԴՀ-ի և Ֆրանսիայի միջև գործընկերության ուժեղացման ճանապարհին»,-հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավարին առընթեր եվրոպական գործերի նախարար Նատալի Լուազոն՝ ելույթ ունենալով բանավեճերի փակմանը: Նրա խոսքով՝ այդ մարմինը պետք Է նպաստի Եվրամիության առջև ծառացած մարտահրավերներին Փարիզի և Բեռլինի առավել ուժեղ համատեղ պատասխանին: Խորհրդարանական վեհաժողովում կընդգրկվեն Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանների 50-ական պատգամավոր, այն կգլխավորեն Ազգային ժողովի և Բունդեսթագի նախագահները: Նիստերը պլանավորվում Է անցկացնել առնվազն կես տարին մեկ՝ հաջորդաբար Ֆրանսիայում և Գերմանիայում: Առաջին անգամ այս քաղաքական մարմինը նիստ կգումարի մարտի 25-ին Փարիզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ