fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի երկինքը պատվել է դեղնավուն երանգով

Երեկ Ֆրանսիայի երկնքի մի զգալի հատված դեղնավուն երանգ է ստացել․ պատճառը՝ Սահարայից փչաց տաք ու ուժեղ քամին է, որն իր հետ բերել է անապատային ավազ։

Այս մասին հայտնում է Le Parisien թերթը։

Նշվում է, որ երևույթը հատկապես լավ է զգացվել Ֆրանսիայի արևելքում, որտեղ թափված ավազի փոշին մի շարք խնդիրներ է առաջացրել։

Օրինակ՝ դահուկները այդպիսի մակերևույթին շատ դժվարությամբ են սահում ու սպորտային պարագայի մակերեսը արագ փչանում է։

Ըստ աղբյուրի՝ թափված ավազի հետևանքով դեղնել է նաև առողջարանների ձյունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ