Աշխարհ

Ֆրանսիան կսկսի կիրարկել ՀՀ-ի հետ ստորագրված ռեադմիսիայի համաձայնագիրը

Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող առանց թույլտվության բնակվող անձանց ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկման արձանագրությունը: Այս մասին տեղեկացում է Ֆրանսիայի միգրացիոն ծառայությունը:

«Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև 2016թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված՝ «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը»,-նշված է կառույցի հաղորդագրության մեջ:

ՀՀ միգրացիոն ծառայության փոխանցմամբ՝ արձանագրությունը սահմանում է ռեադմիսիոն գործընթացի տեխնիկական մանրամասները, ժամկետները, համագործակցության ձևաչափը։ Հայաստանը այն վավերացրել էր 2017 թվականի սեպտեմբերի 14-ին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ