fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի մշակույթի նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ֆրանսիայի մշակույթի նախարարը վարակվել է կորոնավիրուսով։ Նախարարի՝ Ֆրանկ Ռիստերի թեստերն այսօր դրական արդյունք են ցույց տվել և նրա մոտ հայտնաբերվել է  COVID-19 նոր կորոնավիրուսը։ Այս մասին հայտնում է France Presse-ը` վկայակոչելով նախարարի գրասենյակը:

Գործակալությունը հայտնել է, որ նախարարն այժմ գտնվում է Փարիզի իր տանը և իրեն լավ է զգում:

Գործակալությունը հիշեցնում է, որ Ռիստերը անցած շաբաթ մի քանի օր անցկացրել էր Ազգային ժողովում, որտեղ այսօրվա դրությամբ կորոնավիրուս է հայտնաբերվել հինգ պատգամավորի մոտ:

Ֆրանսիայում, երկուշաբթի օրվա տվյալներով, կորոնավիրուսով վարակվել է 1.412 մարդ, հիվանդության զոհ է դարձել 25 մարդ, երկուշաբթի հայտարարել է երկրի առողջապահության գլխավոր տնօրենության ղեկավար Ժերոմ Սալոմոնը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնել էին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում  (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է: ԱՀԿ-ն բռնկումը որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել եւ տվել դրան  COVID-19 պաշտոնական անունը:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ