fbpx
Սպորտ

Ֆրասիայի թենիսի ֆեդերացիան չի կարողացել վաճառել Ռոլան Գարոս մրցաշարի հեռուստատեսային իրավունքները

Ֆրասիայի թենիսի ֆեդերացիան Ռոլան Գարոս մրցաշարի 2021-2023 թվականների հեռուստատեսային իրավունքները չի կարողացել վաճառել։ Այս մասին հայնտում է L’Equipe-ն։

Ըստ աղբյուրի՝ մրցաշարը պայմանագիր ունի կնքած երկու հեռուստաընկերությունների՝ France Télévisions-ի և Eurosport-ի հետ մինչև 2020 թվականը։ Պայմանագրով նախատեսվում է, որ Ռոլան Գարոսը մոտ 20 միլիոն եվրո է ստանում այս երկու հեռուստաընկերություններից։Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան մրցույթ է հայտարարել նոր հեռուստաընկերությունների հետ պայմանագիր կնքելու համար։

Ֆրանսիայի բաց առաջնության կենտրոնական կորտում՝ «Ֆիլիպե Շետրիեում», 2020 թվականից լինելու է տանիք, ինչպես նաև լուսավորություն, ինչը հնարավորություն կընձեռի երեկոյան հանդիպումներ անցկացնել ու դրանք ցուցադրել հեռուստատեսությամբ։ Ֆեդերացիան վստահ է եղել, որ հեռուստաընկերություններին կհետաքրքրի այս նորամուծությունը Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Մրցույթի արդյունքները պետք է հայտարարվեն այսօր, սակայն պարզվել, որ դեռևս ոչ մի հեռուստաընկերության հետ համաձայնություն ձեռք չի բերվել։ Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան նոր ձևաչափով է բանակցելու հեռուստաընկերությունների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ